ՎԶԵԲ-ը և Ինեկոբանկը կֆինանսավորեն Հայաստանում ապակի արտադրող ընկերության

ՎԶԵԲ-ը և Ինեկոբանկը կֆինանսավորեն Հայաստանում ապակի արտադրող ընկերության
  • Աջակցություն «Սարանիստ»  ընկերությանը՝ աճող պահանջարկը բավարարելուն միտված ծավալների ընդլայնման նպատակով։
  •  Համատեղ ֆինանսավորման գործիք, որը նախատեսված է տեղական բիզնեսին աջակցելու նպատակով։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ինեկոբանկը «Սարանիստ» ընկերությանը միջնաժամկետ վարկ կտրամադրեն արտադրության ընդլայնման և շրջանառու միջոցների համար։

«Սարանիստ» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում ապակե տարրաների ամենամեծ արտադրողը և տարածաշրջանում ունենալով առաջատար դիրք այդ ոլորտում, տրամադրված միջոցները կօգտագործի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով՝ օգնելու բավարարել հայաստանյան և տարածաշրջանային շուկաներում աճող պահանջարկը և այլընտրանք առաջարկել ներկրվող ավելի թանկ ապակե արտադրանքներին:

Նախագիծը առաջին գործարքն է, որը ստորագրվել է Ռիսկերի կիսման գործիքի (RSF) շրջանակներում ՎԶԵԲ-ի և Ինեկոբանկի միջև: Ռիսկերի կիսման գործիքը ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի նախաձեռնության հիմնական ֆինանսավորման շրջանակներից մեկն է, որը ծրագիր է՝ ուղղված տեղական մասնավոր հատվածին աջակցելուն և զարգացնելուն: Ռիսկերի կիսման մեխանիզմը  տարածված ֆինանսավորման գործիք է, որը  թույլ է տալիս ՎԶԵԲ-ին կիսել գործընկեր բանկերի ռիսկերը տեղական ձեռնարկություններում ներդրումներ կատարելիս՝ ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկերի մասնակցության միջոցով:

«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու «Սարանիստին» իր բարձրորակ արտադրանքի տեսականին ընդլայնելու ձգտումն իրագործելու հարցում՝ բավարարելով աճող պահանջարկը և մեծապես ազդելով տարածաշրջանում ներկրման շուկաների վրա։ Ռիսկերի կիսման գործիքը լրացուցիչ ֆինանսավորման շրջանակ է, որը մենք իրականացնում ենք Ինեկոբանկի հետ համատեղ՝ հնարավորություն ունենալով  հետագայում աջակցել տեղական մասնավոր բիզնեսներին, ինչը ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է Հայաստանում»,- ասել է ՎԶԵԲ երևանյան գրեսանյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«ՎԶԵԲ-ի հետ համագործակցության այս նոր տեսակը մեր երկարամյա գործընկերության հաջող շարունակությունն է: Մենք շատ ուրախ ենք լինել Ռիսկերի կիսման գործիքի  գործընկերը և, մասնավորապես, նշված գործիքի շրջանակներում առաջին պայմանագիրը կնքել «Սարանիստի» հետ, որը Հայաստանի տնտեսության մեջ իր ներդրման առումով ակնառու ընկերություն է»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր այն ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո շուրջ 206 նախագծերում՝ աջակցություն ցուցաբերելով մասնավոր հատվածի զարգացմանը և էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներին: