«ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի քննարկում Տավուշի մարզպետարանում

«ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի քննարկում Տավուշի մարզպետարանում
Հուլիսի 10-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների կոմունալ տնտեսությունների ղեկավարներ, աղբահանության և բնապահպանական աշխատանքների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ավստրիական ինժեներական խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Ռոբերտ Լաուշմանը և «Ջինջ» ընկերության ծրագրի տեղական ղեկավար Ալիսա Սավադյանը ներկայացրին ծրագրի նպատակները և խնդիրները, դրանց հնարավոր լուծումները:
Հանդիպման նպատակը եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի աջակցությամբ ժամանակակից ստանդարտներին համապատասխան տարածաշրջանային աղբավայրերի կառուցման հնարավորությունների իրատեսական փնտրտուքն է:
Ծրագրի շրջանակներում միջազգային «GWCC – INTERIVAL ZT GmbH» խորհրդատվական կազմակերպության փորձագետների կողմից իրականացվում են նախնական ուսումնասիրության աշխատանքներ։
Նշված ծրագրով նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր, այդ թվում՝ սանիտարական աղբավայրերի, աղբի տեսակավորման կայանների և հնարավոր վերամշակման գործարանների տեղակայմամբ՝ ապահովելով անհրաժեշտ լոգիստիկան։