Տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 11-ին տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Մասնավորապես, հուլիսի 11-ին AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 80 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝մոտ 60 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 186 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 11.1163%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ