Տավուշի մարզը ներկայացվել է Կրասնոյարսկում կայացած համառուսաստանյան երիտասարդական համաժողովում

Տավուշի մարզը ներկայացվել է Կրասնոյարսկում կայացած համառուսաստանյան երիտասարդական համաժողովում
Հուլիսի 11-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հրավերով մարզպետարանում հյուրընկալել էին Կրասնոյարսկի երկրամասում կայացած «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի մասնակից 4 երիտասարդներ՝ Արտյոմ Մկրտումյանը, Վարդան Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը և Սուրեն Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։
 
 
Հանդիպման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց տպավորություններով եւ ստացած նոր գիտելիքներով ու փորձով։
Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին մարզը ներկայացնելու համար եւ տղաներին պարգեւատրեց շնորհակալագրերով։