Համայնքում մեծ թափով ընթանում են գազաֆիկացման աշխատանքները

Համայնքում մեծ թափով ընթանում են գազաֆիկացման աշխատանքները
Սուրենավան, Արմաշ, Երասխ բնակավայրերում երբեք գազաֆիկացում չի եղել, քանի որ բացակայում էր գլխավոր գազատարը, ահա ելնելով համայնքի առաջնահերթության ծրագրերի իրականացումից, որը ընդգրկված է զարգացման հնգամյա ծրագրում, ինչպես նաև հաշվի առնելով բնակավայրերի բնակչության բազմաթիվ դիմում-խնդրանքները՝ վերոնշյալ բնակավայրերը կունենան կապույտ գազ։
Ծրագիրը լինելու է շարունակական 2 փուլով՝
1-ին փուլում, որ իրականացվելու է այս տարի կատարվելու է 202 032 000 ՀՀ դրամի, իսկ 2-րդ փուլում, որը իրականացվելու է 2024թ.-ին 203 872 000 ՀՀ դրամի աշխատանքներ։
Ծրագիրը իրականացվում է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
Լուսանկարները Սուրենավան բնակավայում իրականացվող գազաֆիկացման աշխատանքներից։