Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 3 ընտանիքի համար հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր

Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 3 ընտանիքի համար հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր
Ադրբեջանից բռնի տեղահանված, Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 3 ընտանիքի համար հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր(ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու նպատակով։
Վերջիններս տրվել են Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի՝ այս տարվա մայիսի 23-ին կայացած նիստին տրված դրական եզրակացության համաձայն:
Եզրակացությունը հաստատվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի համապատասխան հրամանով:
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկ սենյականոց բնակարանի ձեռքբերման նպատակով ԲԳՎ հանձնեց Սպիտակում բնակվող Ռելա Բալայանին:
Մարզի ղեկավարը շնորհավորեց տիկին Ռելային և հույս հայտնեց, որ նա շուտափույթ կերպով կգնի բնակարան՝ դուս գալով ժամանակավոր կացարանից: Քաղաքացին իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ կառավարությանը, Ա. Խաչատրյանին, մարզպետի աշխատակազմին ընձեռած հնարավորության, աջակցության համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությանը ենթակա միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ մարզերում նաև՝ մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, Ադրբեջանից բռնագաղթած այն ընտանիքներն են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին(այդ թվում նրանք, ովքեր հաշվառվել են միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2003թ., իսկ մարզերում՝ 2003թ. հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005թ.):
Ախթալայում բնակվող քաղաքացներին ԲԳՎ-ները կհանձնվեն առաջիկա օրերին: