Իսպանիայում հունիսին գնաճը դանդաղել է ու հասել մինչև 1.9%

Իսպանիայում հունիսին գնաճը դանդաղել է ու հասել մինչև 1.9%

Իսպանիայում տարեկան գնաճը հունիսին դանդաղել է մինչև 1.9%՝ մայիսի 3.2%-ի դիմաց։ Այս մասին հատյտնում է երկրի Ազգային վիճակագրության ինստիտուտը։

«Հունիսին սպառողական գների ինդեքսի տարեկան տատանումները կազմել են 1.9%», - նշել է գործակալությունը։ Սա ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի ապրիլից ի վեր։ Ինստիտուտը այս միտումը բացատրել է վառելիքի, էլեկտրաէներգիայի, սննդամթերքի և զովացուցիչ ըմպելիքների գների աճի դանդաղումով։

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Իսպանիայի տնտեսական հարցերի նախարարությունում, իրենք դարձան եվրոգոտու առաջին խոշոր տնտեսությունը, որը նվազեցրեց գնաճը մինչև 2%-ից ցածր մակարդակ:

2022 թվականի հուլիսին երկրում գնաճը հասել էր 10.8%-ի, ինչը 1984 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

Աղբյուրը՝   tass.ru