Միջուկային էներգիայի ոլորտում բացի ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, առաջարկներ ենք ստացել նաև Կորեայից ու Ֆրանսիայից. ԱԽ քարտուղար

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում, խոսելով միջուկային էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի և այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության մասին՝ նշել է, որ բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, Հայաստանն այս ոլորտի հետ կապված առաջարկություններ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից:
Ըստ նրա՝ Երևանը շարունակում է ներքին և արտաքին քննարկումները նոր ատոմակայան կառուցելու կամ գործող ատոմակայանը մոդերնիզացնելու ուղղությամբ վերջնական որոշում կայացնելու համար: «Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մեր համագործակցությունն ընդլայնելու կոնտեքստում»:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը ռուսական և ամերիկյան միջուկային ոլորտի առաջարկությունները չի դիտարկում այս երկրների միջև հակասության համատեքսոտւմ, այլ քննարկում է դրանք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների ու հնարավորությունների տեսանկյունից: «Համուզված եմ, որ վերջնական որոշումը կկայցավի հենց այս սկզբունքների հիման վրա», - ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը: