Արարատ քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ

Արարատ քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ
Սկսվել են Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցի ընդհանուր 750 գծմ երկարությամբ
N 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 շենքերի բակերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։
 
Վերոնշյալ փողոցի բակային տարածքները գտնվում էին անբարեկարգ վիճակում, բացակայում էր ասֆալտաբետոնե ծածկը և չկար ջրահեռացման համակարգ։
Ասֆալտումը իրականացվում է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 36 882 000 ՀՀ դրամ։