Գերմանիայի իշխանությունները ցանկանում են պահպանել փոխգործակցությունը Պեկինի հետ

Գերմանիայի պատմության ընթացքում առաջին անգամ Դաշնային կառավարությունն ունի Չինաստանի վերաբերյալ իր ռազմավարությունը։ Այն ներառված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, որը նույնպես նոր է։ Ռազմավարությունը ներկայացվել է 2023 թվականի հուլիսի 13-ն։
«Չինաստանը փոխվել է, փոխվել են նաև ՉԺՀ-ի քաղաքական որոշումները, և դա ստիպում է փոխել մեր վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ։ Գերմանիայի իշխանությունները չեն ձգտում խզել տնտեսական կապերը Չինաստանի հետ, այլ ցանկանում են պահպանել փոխգործակցությունը Պեկինի հետ», - նշված է փաստաթղթում։
Միաժամանակ Գերմանիայի ռազմավարության մեջ նշվում է, որ Գերմանիան ցանկանում է ավելի քիչ կախվածություն ունենալ կարևոր հատվածներում, որպեսզի նվազեցնի դրանց հետ կապված ռիսկերը։ «Իրավիճակը Թայվանի նեղուցում ցույց է տալիս, թե որքան խոցելի են մատակարարման շղթաները, հատկապես կիսահաղորդիչների առումով», - ասվում է ռազմավարության տեքստում։
«Տնտեսական հարաբերությունները մեր երկկողմ շփման կարևոր կողմն են: Չինաստանը կմնա գերմանական բիզնեսի հիմնական շուկան: Գերմանիան նաև կարևոր շուկա է չինական ընկերությունների համար», – ընդգծված է փաստաթղթում։