Աշխարհում աճում է աղքատության շեմին գտնվող մարդկանց թիվը

Աշխարհում աճում է աղքատության շեմին գտնվող մարդկանց թիվը

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում եւս 165 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին։

2020 թվականի տնտեսական ցնցումների եւ կորոնավիրուսային համավարակի պատճառով ամենօրյա դրամական գումարը, որը հատկացվում էր տուժածներին, նվազել է 3,65 դոլարի շեմից, հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը։

Ընդհանուր առմամբ, աղքատության շեմին է գտնվում մոտ 1,65 մլրդ մարդ։

Այդ թիվն աճում է։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ղեկավար, գերմանացի դիվանագետ Ահիմ Շթայները։

Հուլիսի 12-ին ՄԱԿ-ը զգուշացրել է, որ աշխարհի 52 երկրներ գտնվում են պարտքային փոսի մեջ, որը քիչ հավանական է, որ կհաղթահարեն առանց կողմնակի օգնության։

Աղբյուրը՝   news.am