2022թ-ի պետական բյուջեի միջազգային խոշոր դոնորները

2022թ-ի պետական բյուջեի միջազգային խոշոր դոնորները
2022թ-ի պետական բյուջեով սկզբնապես նախատեսված էր օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից վարկի և դրամաշնորհի տեսքով ներգրավել 129.4 մլրդ դրամ՝ 28 բյուջետային նպատակային ծրագրերի համաֆինանսավորման համար։  Այս մասին տեղեկանում ենք ACSES սոցիալ-տնտեսական վերլուծական կենտրոնի  հրապարակած ուսումնասիրությունից։
Միջազգային դոնորներից սպասվող ֆինանսավորման պլանը կատարվել է ընդամենը 44.1%-ով: Սկզբնապես նախատեսված 28 ծրագրերից 6-ի մասով դոնորներից առհասարակ ֆինանսավորում չի ստացվել, 4-ի մասով սկզբնական պլանը գերակատարվել է, իսկ 18-ի մասով՝ թերակատարվել։ Միաժամանակ, ճշտված պլանի հիման վրա միջազգային դոնորները լրացուցիչ ֆինանսավորել են 7 նոր ծրագիր։
2022թ-ին Հայաստանի պետական բյուջեի նպատակային ծրագրերի խոշորագույն միջազգային դոնորը եղել է Ասիական զարգացման բանկը՝ 20.4 մլրդ դրամ ֆինանսավորմամբ (ընդհանուրի 36%), որին հաջորդում են Համաշխարհային բանկը (15.1 մլրդ դրամ կամ 27%) և Եվրոպական նեդրումային բանկը (4.6 մլրդ դրամ կամ 8%)։