Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում

Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում

Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ. ծրագրի» շրջանակում։

Վարկավորումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։

Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝
Նվազագույն գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
Առավելագույն գումար՝ 16.000.000 ՀՀ դրամ
Ժամկետը՝ 120 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%

Սուբսիդավորման պայմաններն են՝
Մայր գումարի գծով սուբսիդավորում - ամսական ոչ ավել, քան 277.000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում՝ 16,000,000 ՀՀ դրամ,
Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում - 13%, ամսական ոչ ավել, քան 203,000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։

Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։