2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վրաստան է այցելել 2,86 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ

2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վրաստան է այցելել 2,86 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ

2023 թվականի հունվար-հունիսին Վրաստան է այցելել 2,86 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 75,9%։ Այս մասին հայտնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային տնօրինությունը։

Ռուսաստանի Դաշնությունից ժամանածների թիվը կազմել է 577.6 հազար, ինչը 133.7 %-ով ավելի է 2022 թվականի առաջին վեց ամսվա տվյալներից։ Այցելուների թվով Ռուսաստանը զիջում է միայն Թուրքիային, որտեղից Վրաստան է ժամանել 582.5 հազար մարդ (աճը՝ +122.2%)։ 

Վրաստանի զբոսաշրջության ազգային տնօրինության տվյալների համաձայն՝ 2023 թվականին ակտիվորեն Վրաստան են այցելել նաև Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքացիները: