Կոնդեցիների իրավունքները պաշտպանված են լինելու. կմեկնարկի թաղամասի վերակառուցման նախագծի երկրորդ փուլը

Կոնդեցիների իրավունքները պաշտպանված են լինելու. կմեկնարկի թաղամասի վերակառուցման նախագծի երկրորդ փուլը

Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկում են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել  Կոնդի քաղաքաշինական միջավայրը:

Նախագծի իրագործման հիմքում, որպես կարևոր պայման, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման խնդրի լուծումը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր:

 Թե հայեցակարգային որ առաջարկը կդառնա ծրագիր ու կիրագործվի՝ կորոշվի մրցութային երկրորդ փուլի ժամանակ: Նախաձեռնության նպատակը, սակայն, հստակ է. պահպանել պատմական թաղամասի ինքնատիպ կերպը և այն համատեղել քաղաքային նոր միջավայրին ու ավանդույթներին: