Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է համագործակցությունը Սթենֆորդի համալսարանի հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է համագործակցությունը Սթենֆորդի համալսարանի հետ
Հրապարակվել է «Մրցակցային մարմինների կողմից հակամենաշնորհային թվային գործիքակազմի ներդրումը» ամենամյա 2-րդ զեկույցը, որը պատրաստվել է «Սթենֆորդ հակամենաշնորհային թվայնացում» ծրագրի շրջանակում 26 մրցակցային մարմինների, այդ թվում՝ Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Զեկույցում ներկայացված են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից 2022 թվականին գործարկված նոր էլեկտրոնային e-compete համակարգի առանձնահատկությունները և դրանց միջոցով հնարավոր մրցակցային իրավախախտումները վեր հանելու գործիքակազմերը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կիրառվող էլեկտրոնային գործիքակազմի մասին անդրադարձ եղել է նաև «Մրցակցային մարմինների կողմից հակամենաշնորհային թվային գործիքակազմի ներդրումը» ամենամյա 1-ին զեկույցում, որը ներառվել է հակամենաշնորհների թեմայով 2022 թվականին ամենաշատ ընթերցված հրապարակումների շարքում։