ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրված աջակցությունը

ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրված աջակցությունը
2022թ-ին պետական բյուջեից համայնքներին տարբեր ծրագրերի գծով հատկացվել է 91.3 մլրդ դրամ՝ 7%-ով ավել, քան 2021-ին և 1%-ով ավել, քան կառավարության նախնական պլանը։
Ըստ  ACSES-ը վերլուծական կենտրոնի՝ պետական բյուջեից աջակցությունը համայնքներին հիմնականում տրամադրվել է դոտացիաների տեսքով (64.3 մլրդ դրամ կամ ընդհանուր աջակցության 70.4%-ը)։ Դոտացիաները տրամադրվում են անհատույց և ոչ նպատակային, ինչը նշանակում է, որ համայնքները իրավունք ունեն այդ ֆինանսական միջոցները օգտագործել ըստ իրենց հայեցողության։
Պետական բյուջեից համայնքներին տրամադրված դոտացիաների 21%-ը կամ 13.4 միլիարդ դրամ ուղղվել է Երևան քաղաքին, որին հետևում են Շիրակի (6.5 մլրդ), Գեղարքունիքի (6.4 մլրդ), Լոռու (6.3 մլրդ) ու Կոտայքի (6.2 մլրդ) մարզերը՝ 10-ական տոկոս մասնաբաժիններով։