Պետական բյուջեի կապիտալ ծախսերը

Պետական բյուջեի կապիտալ ծախսերը
2022թ-ի պետական բյուջեի կապիտալ ծախսերը (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր), որի մեջ մտնում են դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների շինարարությունը, վերանորոգումը, մեքենաների ու սարքավորումների ձեռքբերումը, կազմել են 389.1 մլրդ դրամ կամ ընդհանուր բյուջեի ծախսերի 17%-ը։ 
Ըստ ACSES վերլուծական կենտրոնի՝  2022-ին պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2021-ի նկատմամբ աճել են 78.2%-ով, իսկ 2018-ի նկատմամբ շուրջ երկու անգամ։
Վերջին տարիներին պետական կապիտալ ծախսերի ավելացմանը զուգահեռ աճել է նաև ՀՀ հիմնական միջոցների համախառն կուտակման մեջ պետական ծախսերի մասնաբաժինը՝ 2018-ի 15.1%-ից 2022-ին հասնելով 22.5%-ի։