Արտաշատ համայնքում շարունակվում են ճանապարհաշինական ակտիվ աշխատանքները

2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` պետություն-համայնք համագործակցությամբ ավարտվել են Հրաչյա Թովմասյան փողոցի թիվ 1, 3, 7 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:


Ծրագրի շրջանակներում նախատեսված է 696 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում և կողնակների կառուցում:
Շենքերի բակեր է այցելել և կատարված աշխատանքների որակին անձամբ հետևել է համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: