Հարյուրամյակների պատմությունը՝ մեկ գավաթում. Երևանի կոնյակի գործարանի գլխավոր կոնյակագործը բացահայտում է մասնագիտության գաղտնիքները

Հարյուրամյակների պատմությունը՝ մեկ գավաթում. Երևանի կոնյակի գործարանի գլխավոր կոնյակագործը բացահայտում է մասնագիտության գաղտնիքները

Հարյուրամյակների պատմությունը մեկ գավաթում. Երևանի կոնյակի գործարանը, քայլելով տարիներին զուգընթաց, հասել է մեր օրեր շնորհիվ շատ նվիրյալների, որոնք թաքնված են լեգենդար կոնյակի հաջողության հետևում:

Լեգենդար կոնյակի հաջողության գաղտնիքներից մեկն էլ գալիս է գլխավոր կոնյակագործի և համտեսողի նվիրումից և մասնագիտական բարձր որակներից: Երևանի կոնյակի գործարանի գլխավոր կոնյակագործը և համտեսողի սկսվում և շարունակվում է շատ հետաքրքիր մթնոլորտում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն, գլխավոր կոնյակագործ և համտեսող Համլետ Անտոնյանն ընդգծեց՝ իր մասնագիտությունը շատ պարտավորեցնող ու պատասխանատու է:

Կոնյակագործության համար բավականին կարճ, բայց կյանքի համար երկար՝ 25 տարի և ավելի կոնյակագործն այս ոլորտում է, ինչը համարում է մեծ ձեռքբերում:

Ըստ մասնագետի՝ կոնյակագործ լինելու համար պետք է ունենալ մի շարք որակներ, առաջին հերթին՝ ստեղծագործ միտք, խիզախություն։  

Անդրադառնալով տարածված հումորային վարկածին, որ ալկոհոլային խմիչքներ համտեսողները միշտ գինովցած են, մասնագետն ընդգծեց՝  դա լուրջ աշխատանք է և կատարվում է հատուկ կանոններով:

Խիզախություն, ուրախություն և, իհարկե, պատմություն․ ահա այս երեք բառերով բնորոշեց իր մասնագիտությունը գլխավոր կոնյակագործը:

Իսկ «ARARAT» կոնյակները, ըստ մասանգետի, հիշողություններ են և կապված են կյանքի կարևորագույն առիթների և իրադարձությունների հետ:

Ավելի քան 25 տարի. կոնյակագործը առանց սիրելի մասնագիտության ու  «ARARAT» կոնյակների իր կյանքը չի պատկերացնում: