Մարկ Ցուկերբերգ. Threads-ից արդեն օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ

Մարկ Ցուկերբերգ. Threads-ից արդեն օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ

Meta ընկերության վերջերս թողարկած Threads սոցիալական հարթակից արդեն սկսել են օգտվել ավելի քան 150 միլիոն օգտատեր։

Այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ՝ ծառայության նկատմամբ հետաքրքրության նվազման մասին հաղորդագրությունների ֆոնին:

Նա նաև նշել է, որ ընկերությունում նման բարձր արդյունքներ չէին սպասում և վստահություն է հայտնել նախագծի հեռանկարների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս ընկերությունը նախատեսում է ուշադրություն դարձնել հիմնական ֆունկցիոնալության կատարելագործմանը և լսարանի պահպանմանը, որից հետո կկենտրոնանա նոր օգտատերերի ներգրավման վրա։

Աղբյուրը՝   b24.am