Սեւան համայնքի 2023 թ. բյուջեի սեփական եկամուտները 1-ին կիսամյակի արդյունքներով հավաքագրվել են 118,9 տոկոսով

Սեւան համայնքի 2023 թ. բյուջեի սեփական եկամուտները 1-ին կիսամյակի արդյունքներով հավաքագրվել են 118,9 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի 2023 թվականի բյուջեի սեփական եկամուտները առաջին կիսամյակի արդյունքներով հավաքագրվել են 118,9 տոկոսով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 2023 թվականի առաջին կիսամյակում Սեւան համայնքի բյուջեի վարչական մասը կատարվել 106 տոկոսով , կամ պլանավորված 734.7 միլիոն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 778.8 միլիոն դրամ: 

Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 118.9 տոկոսով , կամ պլանավորված 232,9 միլիոն դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է 276.9 միլիոն դրամ: Գերակատարումը կազմել է 44 միլիոն դրամ: Եկամտատեսակներից գերակատարվել է գույքահարկը, որը շենք-շինությունների գծով կազմել է 237,6, փոխադրամիջոցների գծով՝ 131.2, տեղական տուրքերի գծով՝ 115.5 տոկոս, իսկ մնացած եկամտատեսակների, այդ թվում` հողի հարկի, անշարժ գույքի հարկի, աղբահանության վարձավճարների գծով, թերակատարվել է:

Ոչ հարկային եկամուտների մեջ գերակատարվել է ինքնակամ կառույցների օրինականացման եւ այլ եկամուտների գծով եկամտատեսակները: 

Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 95.8 տոկոսով: 

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ համայնքի բյուջեի եկամուտներն ավելացել են 396.6 միլիոն դրամով կամ 51.4 տոկոսով։

2023 թվականի առաջին կիսամյակում Սեւան համայնքի բյուջեի ծախսերը կատարվել են 91.8 տոկոսով: Թերակատարումը կազմել է 104.6 միլիոն դրամ:

Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 96.9 տոկոսով, թերակատարումը կազմել է 24,3 միլիոն դրամ: Վարչական բյուջեի փաստացի ծախսերի 35,8 տոկոսը կամ 269,6 միլիոն դրամը կազմել են կրթության եւ մշակույթի ծախսերը, 176 միլիոն դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները, 120,8 միլիոն դրամ` սանիտարական մաքրման ծախսերը: 

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարչական բյուջեի գծով կուտակվել են միայն ընթացիկ պարտքեր, որոնք մարվել են 1-ին եռամսյակի ընթացքում: 

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարվել է 495 միլիոն դրամ պարտք, որը հիմնականում 2022 թվականից տեղափոխված ճանապարհաշինության գծով պարտքերն էին: 

Այս տարվա հունիսի 30-ի դրությամբ Սեւան համայնքի ֆոնդային բյուջեի պարտքը կազմում է 32 միլիոն դրամ: