Մեկնարկել են Չեխիայի CAS հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները

Մեկնարկել են Չեխիայի CAS հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները
Մեկնարկել են Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ուսումնասիրությունների որոշ մասը իրականացվելու է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ համատեղ։
Գիտական աշխատանքների իրականացմանը օժանդակում են նաև շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի աշխատակիցները։
Նպատակն է ավելի ճշգրիտ իմանալ Սևանա լճում ձկան պաշարի քանակը՝ էկոհամակարգը պահպանելու, արդյունագործական որսի չափը որոշելու և հստակ ռազմավարություն սահմանելու համար: