Կառավարությունն ազատել է «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից

Կառավարությունն ազատել է «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից

ՀՀ Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել է  «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությանը:

Ըստ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման՝ «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ՍՊԸ կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80%  և ավելի արտահանել ԵԱՏՄ և երրորդ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Մասիս քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 175․5 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 807 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8.5 մլրդ դրամ: