Հացահատիկի գործարքի դադարեցման պատճառով Ուկրաինայում 32 միլիոն տոննա հացահատիկ է արգելափակված. Գերմանիայի ԱԳՆ

Հացահատիկի գործարքի դադարեցման պատճառով Ուկրաինայում 32 միլիոն տոննա հացահատիկ է արգելափակված. Գերմանիայի ԱԳՆ

Հացահատիկի գործարքի դադարեցման արդյունքում Ուկրաինայում արգելափակվել է 32 մլն տոննա հացահատիկ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը։

Նա քննադատել է Ռուսաստանի որոշումը՝ հրաժարվելու Սևծովյան նախաձեռնության երկարաձգումից, - հայտնում է DW-ն։ Նախարարն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց գոյատևումը կախված է Ուկրաինայի հացահատիկից։

«Այն փաստը, որ ՌԴ նախագահը խախտեց պայմանագիրը և այժմ ռմբակոծում է Օդեսան, ոչ միայն նոր հարված է Ուկրաինային, այլև հարված է աշխարհի ամենաաղքատ ժողովուրդներին», - ասել է Աննալենա Բերբոկն արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի նիստից առաջ:

Ըստ Բերբոկի՝ միլիոնավոր մարդիկ կախված են Ուկրաինայի հացահատկից, ուստի Գերմանիան աշխատում է բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ հացահատիկը չփչանա: Նա ճիշտ է անվանել այն, որ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնություն»-ն ի սկզբանե ամրապնդվեց «Ուկրաինային համերաշխության երկաթուղային միջանցքներով» և խոստացավ, որ համապատասխան ջանքերն այժմ էլ ավելի աշխույժ կլինեն։ «Քաղցն ու հացահատիկը չպետք է օգտագործվեն որպես զենք», - ասել է Բերբոկը։