Վրաստանի 2000 քաղաքացի արտաքսվել է ԵՄ-ից

Վրաստանի 2000 քաղաքացի արտաքսվել է ԵՄ-ից

Այս տարվա 6 ամսվա ընթացքում ԵՄ երկրներն արտաքսել են Վրաստանի 2313 քաղաքացու։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ամենաշատ արտաքսումները եղել են Գերմանիայից (1504), որին հաջորդում են Ֆրանսիայից (332) և Հունաստանից (102) արտաքսումները:

2022 թվականին ԵՄ երկրները արտաքսել են 3034 մարդու։ 2017 թվականի մարտից վրացիներն իրավունք են ստացել առանց վիզայի կարճաժամկետ ուղևորությունների Շենգենյան գոտու երկրներ (90 օր 180 օրվա ընթացքում) զբոսաշրջության, գործնական և հյուրերի այցերի նպատակով։ 

Աղբյուրը՝   shabat.am