Ավարտին են մոտենում Ուրցալանջ բնակավայրի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Ավարտին են մոտենում Ուրցալանջ բնակավայրի գլխավոր փողոցի  ասֆալտապատման աշխատանքները
29 992 728 ՀՀ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի իրագործման արդյունքում բարեկարգվել է համայնքի Ուրցալանջ բնակավայրի Հաղթանակ
փողոցի 500 գծմ երկարությամբ ճանապարհահատվածը, որին հաջորդելու է վերոնշյալ փողոցի ճամփեզրերի բարեկարգման աշխատանքները։
Այժմ տեղի բնակիչներն, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիները կարող են անվտանգ երթևեկել այս ճանապարհով:
Համայնքում իրականացվող բոլոր տեսակի բարեկարգման աշխատանքները մշտապես գտնվում են Արարատի համայնքապետարանի ղեկավար կազմի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։