Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն այսօր անցանելի են, կան երթևեկության սահմանափակումներ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում

Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն այսօր անցանելի են, կան երթևեկության սահմանափակումներ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում հուլիսի 22-ին ավտոճանապարհներն անցանելի են։

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Լարսի մասին․
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: