Բացվել է Յունիբանկի նոր «Մխչյան» մասնաճյուղը

Բացվել է Յունիբանկի նոր «Մխչյան» մասնաճյուղը
Արարատի մարզում՝ Մխչյան-Հովտաշեն 1 հասցեում, բացվել է Յունիբանկի «Մխչյան» մասնաճյուղը, որը հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով և կաշխատի նաև շաբաթ օրերին:  
 
Նոր մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝
· երկուշաբթի-ուրբաթ ՝ ժամը 9.30-18.00,
· շաբաթ՝ ժամը 9.30-14.00, կիրակի՝  հանգստյան օր:
«Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ ավտոշուկայի տարածքում, որտեղ իրականացվում են ավտոմեքենաների առքուվաճառքի, ինչպես նաև մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթներ: Բնականաբար այստեղ առկա էր բանկային ծառայությունների մատուցման մեծ պահանջարկ: Այսուհետ հաճախորդները կարող են բոլոր անհրաժեշտ գործարքները կատարել մեկ տեղում՝ արագ և հարմար սպասարկվելով մեր մասնաճյուղում»,- նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
«Մխչյան» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝  ինքնասպասարկման համար: