«Հայանտառ» ՊՈԱԿ-ը FAO-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում անտառների դիմակայության բարձրացման ծրագիրը
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ծրագրի իրականացման համար դրամաշնորհը տրամադրել է ՄԱԿ-ը։ Ութնամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ-ին։ Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային ծածկույթի 2,5 տոկոսով ավելացմանը։
Ծրագրի շնորհիվ նախատեսվում է հետագայում անտառմշակույթների հիմնումը կազմակերպել բացառապես փակ արմատային համակարգի տնկանյութով։ Ծրագրի շրջանակներում հիմնադրվել են ջերմոցներ, որտեղ ցանվել են կաղնու, կեչու, հացենու և սոճու սերմեր։
Անատառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարևորել է ծրագրի ուղերձը՝ «Հայաստանի կանաչ տարածքների ավելացումը»։