ՀՀ պետական բյուջեի ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված ծախսերը

ՀՀ պետական բյուջեի ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված ծախսերը
2022-ին պետական բյուջեից ՀՀ ճանապարհային ցանցի զարգացմանն է ուղղվել 83.1 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 4%-ը (առանց համայնքներին տրվող կապիտալ սուբվենցիաների շրջանակներում համայնքներում իրականացվող ճանապարհաշինության ծախսերի): 
Ըստ ACSES վերլուծական կենտրոնի՝ ճանապարհաշինության փաստացի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 37.4%-ով կամ 22.7 մլրդ դրամով:
2022-ի ճանապարհաշինության բյուջեի կատարման տոկոսը նախնական պլանի նկատմամբ եղել է 73.4%, ընդհանուր առմամբ նախատեսված 29 միջոցառումներից 7-ը ընդհանրապես չեն իրականացվել իսկ 5-ը թերակատարվել են։ Ֆինանսական կատարողականը հիմնականում պայմանավորված էր արտարժույթի կանխատեսված և փաստացի փոխարժեքների տարբերությամբ։
2022-ին նշված ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 461 կմ երկարությամբ ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ` շուրջ 496 կմ նախնական պլանի փոխարեն: