Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ

Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ

 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով ավարտում է պաշտոնավարումը և գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերթին: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության և սերտ համագործակցության համար՝ Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել Պաոլո Սպանտիգատիին իր հետագա նախաձեռնություններում:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է Դոնալդ Լամբերթին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ և վստահություն է հայտնել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվելիք ծրագրերի թիվը կընդլայնվի:

Դոնալդ Լամբերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱԶԲ հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև անդրադարձել դրանց իրականացման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերին: