Twitter-ում հնարավոր կլինի հրապարակել հոդվածներ և նույնիսկ գրքեր

Twitter-ում հնարավոր կլինի հրապարակել հոդվածներ և նույնիսկ գրքեր

Իլոն Մասկը բացահայտել է, որ Twitter-ի մշակման թիմն աշխատում է մի ֆունկցիայի վրա, որը թույլ կտա օգտատերերին մեծ հոդվածներ տեղադրել հարթակում։

Նոր ֆունկցիան «օգտատերերին թույլ կտա շատ երկար և բարդ հոդվածներ տեղադրել՝ օգտագործելով մեդիա գործիքներ», – ասել է Մասկը՝ պատասխանելով Twitter-ի օգտատերերից մեկի հարցին մշակման փուլում գտնվող գործիքի մասին, որն այժմ կոչվում է «Հոդվածներ»՝ «Ծանոթագրություններ»-ի փոխարեն:

«Եթե ցանկանաք, դուք կկարողանաք գիրք հրատարակել Twitter-ում,- խոստացել է Մասկը՝ խոսելով նոր գործառույթի մասին, որն էլ ավելի կընդլայնի հարթակում բովանդակություն տեղադրելու հնարավորությունները։

Իլոն Մասկի սեփականության իրավունքին անցնելուց հետո Twitter-ը սկսեց դուրս գալ միկրոբլոգների ծառայության շրջանակներից։ Twitter Blue-ի բաժանորդներն արդեն կարող են հրապարակել 10,000 նիշ թվիթներ, ինչը զգալիորեն գերազանցում է 280 նիշի սահմանաչափը ոչ բաժանորդների համար: Եվ թվում է, որ հոդվածների նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին ավելի երկար թվիթներ տեղադրել:

Twitter-ի թրաֆիկը զգալիորեն նվազել է մրցակից Meta-ի Threads սոցիալական հարթակի գործարկումից հետո: Հիմա Twitter-ի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոն և թիմը փորձում են հակազդել Threads-ին և Substack-ին լսարանի համար պայքարում՝ օգտատերերին առաջարկելով նոր հնարավորություններ և խրախուսելով բովանդակություն ստեղծողներին գումարով: