«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է վաճառել Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է  վաճառել Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը

https://ejc.am/-ի ունեցած տեղեկություններով «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է  վաճառել  ռուսական  ընկերության։  Պետությունն այս գործարքից կստանա 20  տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի   ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» ։

Ի դեպ, սա առաջին դեպքը չի լինի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր  դարձած ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն էլ   կառավարությանն էր նվիրել իր  60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը, որը կազմում է   ամբողջ կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։