Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և «Պոլիպլաստիկ գրուպ» ընկերության ներկայացուցիչներին

Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և «Պոլիպլաստիկ գրուպ» ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և «Պոլիպլաստիկ գրուպ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքի էջից։
Դոնչենկոն շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին հանդիպման հնարավորության համար և նշել, որ երկու երկրների համար արդյունավետ են նման հանդիպումները՝ հետագա համագործացության խորացման համատեքստում:
 
 
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները, էներգետիկայի և այլ շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչներ:
«Պոլիպլաստիկ գրուպ»-ի նախագծերի ղեկավար Բորիս Կրիմովը խոսել է ընկերության, արտադրանքի, հետագա նպատակների, տարբեր երկրներում ունեցած հաջող փորձերի, ընկերության ունեցած և առաջարկվող նախագծերի և հնարավորությունների մասին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ունենալ առանձին հանդիպումներ ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների հետ՝ հետագա աշխատանքներն ավելի մանրամասն քննարկելու և կազմակերպելու համար: