Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 38 տոկոսով

Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 38 տոկոսով

Իրանի հանքարդյունաբերության և առևտրի արդյունաբերության տան Միջազգային հարաբերությունների և առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է. «Այս տարվա գարնանը Հայաստանի հետ Իրանի ոչ նավթային առևտուրը հասել է ավելի քան 335 հազար տոննայի՝ 101 միլիոն 747 հազար դոլար արժեքով»։ Այս մասին տեղեկացնում է ParsToday գործակալությունը։

Սեյյեդ Ռուհոլլահ Լաթիֆին, անդրադառնալով անցած տարի Իրանից Հայաստան ոչ նավթային ապրանքների արտահանման 53 տոկոս աճին, ասել է. «Այս միտումն ավելի մեծ թափ է հավաքել այս գարնանը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճելով 38,4%-ով»։

Նա հավելել է. «Իրանը հետևում է իր հարևանների հետ համապարփակ հարաբերությունները զարգացնելու քաղաքականությանը՝ փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության և ընդհանուր շահերի ապահովման պահպանման տեսանկյունից, և Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը նույնպես պետք է գնահատել  այս շրջանակներում»։

Լաթիֆին ասել է. «Չնայած համեմատաբար փոքր բնակչությանը, Հայաստանը Իրանի դարպասն է դեպի 184 միլիոն բնակչությամբ և 500 միլիարդ դոլար արժողությամբ առևտրի շուկայով ԵԱՏՄ և Արևելյան Եվրոպա»:
Անդրադառնալով Իրանից Հայաստան արտահանվող ապրանքներին, Լաթիֆին ասել է. «Իրանից Հայաստան արտահանման ավելի քան 22%-ը կազմում է պողպատը»։

Նրա խոսքով. «Կովկասյան տարածաշրջանում հարևանների միջև հարաբերությունների ամրապնդմամբ և լարվածության նվազմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ և ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությամբ, Հայաստանի միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով (հյուսիսային նավահանգիստներ դեպի Ռուսաստան և Ղազախստան, ցամաքային և երկաթուղային  ուղիներ  Ռուսաստանից դեպի Ադրբեջան)  ԵԱՏՄ-ի ու Արևելյան Եվրոպայի հետ Իրանի առևտրի ծավալները կաճեն»: