2023-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11․4 տոկոս. գնաճը՝ 4,2 տոկոս

2023-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11․4 տոկոս. գնաճը՝ 4,2 տոկոս

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական հիմնական ցուցանիշները։

Ըստ այդմ, առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4 տոկոս։

Արդյունաբերությունն աճել է 1 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2 տոկոսով, շինարարությունը՝ 17 տոկոսով, առեւտուրը՝ 23,6 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 16,8 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 72,9 տոկոսով:

Գնաճը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 4,2 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ներմուծումը, թեև քիչ, բայց գերազանցել է արտահանման ծավալները։ Ներմուծման աճը կազմել է 73 տոկոս, արտահանմանը` 72.8 տոկոս։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը այս տարվա հունիսին 2022–ի հունիսի համեմատ նվազել է 2.7 տոկոսով` կազմելով 4 270.1 մլն կՎտ/ժ։

Իսկ եթե համեմատենք այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ, ապա ունենք հետեւյալ ցուցանիշները.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս: Արդյունաբերությունը նվազել է 7,4 տոկոսով, շինարարությունն աճել է 18,1 տոկոսով, առեւտուրը՝ 20,3 տոկոսով, ծառայությունները՝ 4 տոկոսով, րտաքին առեւտրաշրջանառությունը՝ 21 տոկոսով:

Արձանագրվել է 0,5 տոկոս գնանկում: Արտահանումն աճել է 2,5 տոկոսով, ներմուծումը՝ 33,8 տոկոսով:

Աղբյուրը՝   news.am