Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ին

Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ին

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին  թույլ տալ Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն: 

«Կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ-ին, անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը»,- այս մասին ասված է կազմակերպության գրառման մեջ։  

Աղբյուրը՝  shabat.am