Վահան Քերոբյանը 𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭-ի շրջանակներում մասնակցել է գիտությանը և գիտելիքահեն ստարտափներին նվիրված պանելային քննարկմանը

Վահան Քերոբյանը 𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭-ի շրջանակներում մասնակցել է գիտությանը և գիտելիքահեն ստարտափներին նվիրված պանելային քննարկմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭-ի շրջանակներում մասնակցել է գիտությանը և գիտելիքահեն ստարտափներին նվիրված պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքի էջից։
Նախարարն իր խոսքում կարևորել է պետության, գիտության և բիզնեսի միջև առկա կապը և հավելել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պաշտպանում է տարբեր ոլորտների գիտնականների հետ հարաբերությունների զարգացման գաղափարը:
Նշելով, որ Հայաստանում գիտությունն ու նորարարություններն առայժմ բավարար կերպով չեն օգտագործվում բիզնեսի կողմից, Վահան Քերոբյանը հավելել է, որ պետությունն իր կողմից միջոցներ է ձեռնարկում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ՝ խրախուսելով ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը։