Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ  մշտական  ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար, ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և  Հայաստանի կառավարության միջև ձևավորված  գործընկերային  հարաբերությունները և  արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն:

Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով արդյունավետ համագործակցությունը։