Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ 

Ըստ Էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրության՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական արդիականացման միջոցառման բաղադրիչներին, որոնց շրջանակում պետությունը աջակցում է ընկերություններին նորագույն սարքավորումների ձեռքբերման և ներդրման հարցում, ինչպես նաև խրախուսում ընկերություններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տրամադրել տեղեկատվություն գործող ծրագրերի ընթացքի վերաբերյալ: