ԿԲ խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում։
Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից։
Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրոֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ։