Երևանը ռուսաստանցիաների հուլիսյան հանգստի ամենապահանջված ուղղությունների եռյակում է

Երևանը ռուսաստանցիների հուլիսյան հանգստի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների եռյակում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրությունների արդյունքներին։
Հայաստանի մայրաքաղաքը այցելությունների թվով զիջել է միայն Ստամբուլին և Մինսկին։ Միևնույն ժամանակ Երևանի հյուրանոցային ամրագրումների մասնաբաժինը կազմել է 4,5%, ինչը 15%–ով ավելի է նախորդ տարվա հուլիսյան ցուցանիշի համեմատ։
Հուլիսին ռուսաստանցի ճանապարհորդներն առավել հաճախ այցելել են Ստամբուլ. քաղաքում հյուրանոցային ամրագրումների մասնաբաժինը կազմել է 11,9%, մեկ տարում պահանջարկն այս ուղղությամբ աճել է 29%–ով։ Այնուհետև Մինսկն է` 4,9%–ով, սակայն Բելառուսի մայրաքաղաքը, ընդհակառակը, կորցրել է զբոսաշրջիկների 1/3-րդը (-35%)։