Կանգառասրահների բացում՝ Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում

Կանգառասրահների բացում՝ Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում
Այսօր՝ սույն թվականի հուլիսի 27-ին, Խոյ համայնքի կենտրոնում ՝ Գեղակերտ բնակավայրում տեղի ունեցավ Խոյ համայնքի ղեկավարին կից ԿԵՀ ԽՄ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացքում առաջնահերթ համարված ծրագրի՝ կառուցված 2 կանգառասրահների պաշտոնական բացման արարողությունը։
Կանգառասրահները կառուցվել են ՄԱԶԾ-ի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ:
Բացման արարողությանը ներկա էին Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրերի ավագ մասնագետ Համազասպ Դանիելյանը, ՄԱԶԾ-ի Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ինչպես նաև Խոյի համայնքապետարանի աշխատակազմը։
Կանգառասրահների տեղադրումը առավել հարմարավետ է դարձրել հանրային տրանսպորտին սպասելու ժամանակը։ Տրվել են խելամիտ լուծումներ՝
Աղբամանների առկայություն
Հեռախոսն անվճար լիցքավորելու, իսկ հետագայում նաև ինտերնետ ծառայություն
Փակցված չվացուցակներ, որոնք կհուշեն, թե երբ է մոտենալու հանրային տրանսպորտը և որ ուղղությամբ է շարժվելու
հայտարարությունների ցուցատախտակ
Կանգառասրահի կառուցման համար շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին։