Գյումրու տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համար կառավարությունը կտրամադրի 21 մլն 748 հազար դրամ

Գյումրու տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համար կառավարությունը կտրամադրի 21 մլն 748 հազար դրամ
 
Կառավարության այսօրվա որոշմամբ 21 մլն 748 հազար դրամ է հատկացվել Գյումրու տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համաֆինանսավորման համար։
Ըստ Շիրակի մարզպետարանի մամուլի հաղորդագրության՝ Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում ծրագրի «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները» սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 մլն 726 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը` 45 տոկոս։ Իրականացվել են պատերի, միջնորմների, դռների, հատակի, ներքին հարդարման և աստիճանների վերանորոգման աշխատանքներ։