Կկարգավորվեն սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու ընթացքում հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները

Կկարգավորվեն սահմանամերձ գյուղերում  բնակելի տուն կառուցելու ընթացքում հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները

Կառավարության որոշմամբ, լրացումներ և փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի n 842-լ որոշման մեջ:

Նախագծով կարգավորվում են ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն դիմած շահառուներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները։ Նախագծի հիմնական նպատակն է վերանայել ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում է գործընկեր կազմակերպությունների կողմից լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառման, ինչպես նաև հստակեցնել Ծրագրում կիրառված որոշ ձևակերպումները։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել Ծրագրում կիրառված որոշ ձևակերպումներն ու բարելավել Ծրագրի իրականացման պայմանները։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի անխոչընդոտ իրականացնել Ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։