ԵԱՏՄ–ում, այդ թվում` Հայաստանում, գյուղմթերքի գները հունիսին նվազել են

ԵԱՏՄ–ում, այդ թվում` Հայաստանում, գյուղմթերքի գները հունիսին նվազել են
ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի գները այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են 3.4 տոկոսով։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի համեմատ հունիսին նկատվել է գյուղմթերքի գների նվազում Հայաստանում (15%–ով), Բելառուսում (7,2%–ով), Ղազախստանում (4,3%–ով) և Ռուսաստանում (3%–ով)։
Հունիսին մայիսի համեմատ գները նվազել են 0,9%–ով, տարեկան կտրվածքով` 6,2%–ով։
Մասնավորապես, բուսաբուծական արտադրանքի գները նվազել են 5,5%–ով, անասնաբուծականինը` 2,2%–ով։