Արթիկ համայնքի ղեկավարն այցելել է Արթիկ քաղաքի Անկախության և Գարեգին Նժդեհ փողոցներ

Արթիկ համայնքի ղեկավարն  այցելել է Արթիկ քաղաքի Անկախության և Գարեգին Նժդեհ փողոցներ
Նախօրեին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկ քաղաքի Անկախության և Գարեգին Նժդեհ փողոցներ, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով սկսվել և ընթանում են մայթերի վերանորոգման աշխատանքները։
Համայնքի ղեկավարը և Արթիկի համայնքապետարանի պատասխանատուները տեղում ծանոթացել են շինարարական աշխատանքներին, զրուցել շինարարի հետ, կատարել նկատառումներ՝ կարևորելով, որ աշխատանքները կատարվեն որակով և ժամանակին։