Արտաշատ համայնքում շարունակվում են աղբահանության ամենօրյա աշխատանքները

Արտաշատ համայնքում շարունակվում են աղբահանության ամենօրյա աշխատանքները
Դրանց զուգահեռ համայնքապետարանի ենթակայության «Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մաքրության աշխատանքներ են իրականացնում համայնքի տարբեր հատվածներում` կուտակված աղբից ու փոշուց մաքրում փողոցները և հասարակական նշանակության մյուս տարածքները, բնակելի շենքերի բակերը։
Աշխատանքներն այս անգամ ընթացել են Աթարբեկյան փողոցի Օգոստոսի 23-ի փողոցից դեպի Երևան-Երասխ մայրուղին տանող հատվածում և Արտաշատի Քլամարի անվան պուրակում։
Հորդորում և խնդրում ենք համայնքի բնակիչներին, որպեսզի հետևողական լինեն և պահպանեն մաքրությունը։
Ի վերջո, Արտաշատը բոլորիս մեծ տունն է, իսկ նրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտականությունը։