Ցերեկային կենտրոններում կշարունակվի սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձանց․ ԱՍՀՆ

Ցերեկային կենտրոններում կշարունակվի սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձանց․ ԱՍՀՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ցերեկային կենտրոններում։ Այս մասին նշված է նախարարության մամուլի հաղորդագրությունում։
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2023 թվականին հատկացվել է ավելի քան 198 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ ցերեկային կենտրոններում սոցիալ-վերականգնողական ծառայություններ է ստանում շուրջ 410 շահառու։
Տրամադրվող ծառայությունները ներառում են՝
  • ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  • գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  • մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն (հասցեները հետևյալ հղումով), որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։
2023 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են պետության համաֆինանսավորմամբ՝ ստորև ներկայացվող կազմակերպությունների միջոցով․